Foto

Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով դատախազության բողոքի քննությունը հետաձգվեց

Նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով Գլխավոր դատախազության բողոքի քննությունն այսօր հետաձգվեց։ Պատճառաբանվեց, որ պաշտպանական կողմը չի ստացել դատախազության բողոքի օրինակը և ծանոթ չէ, թե ինչ հիմքով է դատախազությունը բողոքարկել Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 17-ին։ Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) միջնորդել էր Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը, սակայն դեկտեմբերի 14-ին Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանը մերժեց միջնորդությունը։ Գլխավոր դատախազությունը նոր բողոք է բերել Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ՝ պահանջելով կալանավորել Գևորգյանին։