ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ, դիմելով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ապօրինի որսը պետք է ընդհանրապես բացառվի: «Գիտեմ Ամանորից առաջ մի քանի դեպք է բացահայտվել: Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ բնության պահպանության գործում առաձնակի նախանձախնդիր վերաբերմունք և դիրքորոշում ենք ունենալու»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Սևանի սիգի որսին և նշել, որ այդ հարցը մի քանի անգամ արդեն քննարկվել է և պետք է մտածել խնդրի երկարաժամկետ լուծման մասին: Վարչապետի պաշտոնակատարը Սևանա լճում կազմակերպական որոշակի լուծումների հասնելու համար հանձնարարել է Ոստիկանության պետի, Գեղարքունիքի մարզպետի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ քննարկել այդ հարցը և առաջարկել երկարաժամկետ կոնկրետ լուծումներ:
Vesti.am









