Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
«Հիմնավորումները հայտնի չեն: Օրվա ավարտին որոշումները կհանձնեն կողմերին, որից հետո կկարողանանք գնահատական տալ»,- ասաց Օրբելյանը:
Հունվարի 9-ին դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին: Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով նույնպես ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր:
Խոսքը Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մասին է, որի մեղադրանքը վերջերս լրացվել էր:
Vesti.am









