Foto

2018թ-ին նախորդ տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 11.9 տոկոսով

2018թ. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է  2 856 673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 2018թ., «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2017թ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 2,448,251 ուղևոր, ապա 2018թ. այդ ցուցանիշը կազմում է 2,690,727 ուղևոր:

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ 2018 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165,946 մարդ: 2017 թվականի 105,664 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 57 տոկոս:

Ուղևորների թիվը 2017թ. Ուղևորների թիվը 2018թ. Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
«Զվարթնոց»

2,448,251

2,690,727

 + 10 %
«Շիրակ»

105,664

165,946

 + 57 %
Ընդամենը

2,553,915

2,856,673

 + 11.9%

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համեմատ, 9.8 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: