Foto

Անի Սամսոնյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Երևանի քաղաքապետին ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ «Դիմում գրեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ։ Այսօր ժամեր անց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները կստանձնեն իրենց մանդատները՝ այդ թվում նաև ես»,- գրել է Անի Սամսոնյանը։