Foto

Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան

Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նա ընդգծեց, որ տեղյակ չէ, թե ինչպիսի դիրքորոշում այս հարցի շուրջ ունի Ռուսաստանը՝ նկատելով, որ հայկական կողմը բանակցում է գազի սակագնի իջեցման մասին:

«Բնականաբար, մենք բանակցում ենք սակագինն իջեցնելու շուրջ, իսկ Ռուսաստանի առաջարկներից ես տեղյակ չեմ: Լավագույն արդյունքը մեզ համար պիտի լինի սակագինն իջեցնելը», - ասաց նախարարի պաշտոնակատարը:

Բաղրամյանը չցանկացավ խոսել սակագնի հավանական թանկացման հետևանքով ի հայտ գալիք ռիսկերից:

«Չեմ կարծում, որ կթանկանա, բայց քիչ է մնացել, եկեք սպասենք մի քանի օր, թող բանակցություններն ավարտվեն», -ընդգծեց նա: