Foto

Մեդվեդևը ստորագրել է Ուկրաինայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին որոշումը

Ռուսաստանն ընդլայնել է ավելի վաղ Ուկրաինայի դեմ սահմանած պատժամիջոցները, հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ուկրաինայից ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակը, որոնց հանդեպ կկիրառվեն հատուկ սահմանափակումներ, ընդլայնվել է: Ստորագրել եմ համապատասխան որոշումը», - տեղեկացրել է Մեդվեդևը Twitter-ի իր պաշտոնական էջում:

Նա ընդգծել է, որ այդ քայլին իրենք դիմել են ի պաշտպանություն ՌԴ պետության, քաղաքացիների ու ընկերությունների: