«Aviasales» ամրագրումների ծառայության մասնագետները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ Մոսկվայի օդանավակայաններում 2018 թվականի ամենածանրաբեռնված օրը դեկտեմբերի 30-ն է, գրում է lenta.ru-ն։
Ծառայության տվյալներով, տոնական բոլոր ամրագրումների 25 տոկոսը բաժին է հասել հենց այս օրվան։
Դրա հետ կապված՝ փորձագետները ճանապարհորդներին խորհուրդ են տվել օդանավակայաններ գալ ոչ ուշ, քան թռիչքից երեք ժամ առաջ և օգտվել օնլայն գրանցումից։
Ռուսական ամենապահանջված ուղղություններից են Սոչին, Սիմֆերոպոլը, Կրասնորդարը, Մինվոդին և Դոնի Ռոստովը։ Արտասահմանյան ուղղությունների հնգյակում են Երևանը, Քիշնևը, Թբիլիսին, Ստամբուլն ու Պրահան։
Vesti.am