Foto

Ռուսաստանն ԱՄՆ-ի սպասարկման գործիքը չի դառնա. Լավրով

Վաշինգտոնին չի հաջողվի Ռուսաստանն ԱՄՆ-ի շահերի սպասարկման գործիք դարձնել: Այդ մասին «Риа Новости»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նախարարը նշել Է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում գլխավոր խնդիրն այն Է, որ այդ հարաբերություններն ԱՄՆ երբեք կարևոր չի համարել: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ամերիկյան քաղաքական վերնախավի համար օբյեկտ Է:

«Մեզ հրեշացնում են, որպեսզի կարգապահության շրջանակներում պահեն Եվրոպան և ամրացնեն եվրաատլանտյան կապը: Նաև լրջորեն քննարկում են, թե Ռուսաստանին ինչպես օգտագործեն Չինաստանի դեմ հօգուտ իրենց կամ մեր երկրում իշխանափոխության կամ ռուսական քաղաքականության փոփոխման դրդելու փորձերը, իսկ նման պատրանքով Վաշինգտոնում տառապում են շատերը, թելադրված են մեզ ԱՄՆ-ի շահերի սպասարկման գործիք դարձնելու ցանկությամբ»,- ասել Է Լավրովը: