Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Տարվա 10 լավագույն մարզիկների» քվեարկության արդյունքները հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված քվեարկությանը մասնակցեցին մարզական լրագրողները, ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները, ինչպես նաև ամփոփվեցին SMS քվեարկության արդյունքները:
«Տարվա լավագույն մարզիկների» 10-յակում հայտնվեցին (այբբենական կարգով)՝
Արթուր Ալեքսանյան
Արթուր Ալեքսանյան / Հունահռոմեական ըմբշամարտ Արթուր Թովմասյան / Սպորտային մարմնամարզություն Ֆերդինանդ Կարապետյան / Ձյուդո Վլադիմիր Հարությունյան/Լև Սարգսյան / Ջրացատկ, սինխրոն աշտարակացատկեր Արսեն Ղազարյան / Սամբո Մաքսիմ Մանուկյան / Հունահռոմեական ըմբշամարտ Սիմոն Մարտիրոսյան / Ծանրամարտ Գոռ Մինասյան / Ծանրամարտ Գրիգոր Մխիթարյան / Սամբո Էդգար Ստեփանյան / Հեծանվային սպորտ









