Foto

Բեյոնսեի նոր ալբոմն անօրեն կերպով հայտնվել է համացանցում

Հանրահայտ երգչուհի Բեյոնսեի նոր ալբոմն անօրեն կերպով հայտնվել է համացանցում, տեղեկացնում է «Hollywood Reporter»-ը:

Լրատվամիջոցի տվյալների համաձայն՝ ալբոմը ներբեռնվել է «Spotify» հարթակում՝ «Queen Carter» անունով օգտատիրոջ կողմից: Այժմ այն ջնջված է: Խոսքը «Have Your Way» վերնագրով 10 երգերի հավաքածուի մասին է: Լրատվամիջոցը նշում է, որ դրանում եղել են ինչպես հին, այնպես էլ նոր երգեր: Լուրեր կան այն մասին, որ համացանցում է հայտնվել «Back Up», «Rewind» վերնագրով ևս մեկ ալբոմ: