Foto

84 մլն. դրամ Միքայել Վարդանյանից` Տավուշի մարզի առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց

Ընդհանուր առմամբ 84 մլն. դրամի օգնություն են ստացել Տավուշի մարզի բոլոր, սոցիալապես անապահով, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձինք բարերար, «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանից:

Օգնությունը տրամադրվել է Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ:

Այդ խմբում ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մարզում 167 է:

Նրանցից յուրաքանչյուրն ստացել է 500 հազար դրամի օգնություն: