Foto

Թրամփը հրամայել է Աֆղանստանից զինծառայողների դուրսբերման պլան պատրաստել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել Աֆղանստանից մոտավորապես 7 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման պլան պատրաստել: Այդ մասին հայտնում է «CNN» հեռուտաալիքը:

Խոսքը վերաբերում է այդ երկրում գործող ամերիկյան զորակազմի մոտավորապես կեսին: Ներկայում Աֆղանստանում գտնվում են ԱՄՆ-ի շուրջ 14 հազար զինծառայող: Աղբյուրների տեղեկությամբ՝ նրանցից 7 հազարի դուրսբերումը կպահանջի մի քանի ամիս, փոխանցում է «ТАСС»-ը:

Vesti.am