Թուրքիան Սիրիայում ռազմական գործողության ակտիվ պատրաստություն է սկսել, փոխանցում է «Газета»-ն՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարին:
Ինչպես նշվում է, այս պատրաստությունն սկսվել է ԱՄՆ հայտարարությունների ֆոնին՝ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված:
«Հիմա մեր առաջ են Մանբիջը և Եփրատի արևելքը: Մենք անցկացնում ենք ինտենսիվ աշխատանք այս թեմայով», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ նշվում էր, որ Թուրքիայի ԱԳ ղեկավարն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Սիրիայից զորքերի դուրսբերման հարցը:
Vesti.am









