Foto

Արսենալի երկրպագուն շիշ է նետել Դելե Ալիի գլխին․ ինչ պատասխան է տվել նա․ տեսանյութ

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Տոտենհեմին»։

0-2 հաշվի ժամանակ «Արսենալի» երկրպագուներից մեկը շիշ է նետել Դելե Ալիի գլխին, ինչից հետո անգլիացին շրջվել է դեպի երկրպագուները և մատներով ցույց տվել հանդիպման հաշիվը։

Խաղը հենց այդ հաշվով էլ ավարտվել է, ու «Արսենալը» դուրս է մնացել հետագա պայքարից, իսկ «Տոտենհեմը» կխաղա կիսաեզրափակչում:

https://www.youtube.com/watch?time_continue=33&v=JOtAjpDOeX0