Foto

ԵՄ-ն կենցաղային պլաստիկի օգտագործումն արգելող փաստաթուղը համաձայնեցրեց

Եվրամիությունը դեկտեմբերի 19-ին համաձայնեցրել Է պլաստիկից կենցաղային արտադրանքի, այդ թվում ձողիկների, ափսեների և բաժակների օգտագործման արգելքի դրույթները: Գրում է «ТАСС»-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ սպասվում Է, որ պոլիմերներից արտադրանքի օգտագործման դադարեցման նախաձեռնությունը կիրագործվի երկու տարվա ընթացքում, արգելքը կվերաբերի այն ապրանքներին, որոնց համար ավելի բնապահպանական այլընտրանք կա: Նշվում Է, որ ձեռնարկված միջոցները կօգնեն մինչեւ 2030 թվականը խուսափել շրջակա միջավայրին շուրջ 22 միլիարդ եվրո գումարի վնասից:

Եվրահանձնաժողովում նշել են, որ մտադիր չեն արգելել պլաստիկե շշերի արտադրությունը, բայց ցանկանում են երաշխավորել դրանց առավելագույն վերամշակումը:

Ինչպես նշել Է «Spiegel Online» հրատարակությունը, տարեկան Եվրամիությունում արտադրվում են 26 միլիոն տոննա պլաստիկե մնացուկներ. վերամշակման Է ենթարկվում դրանց 30 տոկոսից պակաս մասը: