Անհայտ հաքերներին հաջողվել Է հափշտակել և հրապարակել Եվրամիության երկրների դիվանագետների՝ տարիներ շարունակ իրականացրած նամակագրությունները: Այդ մասին գրում է «The New York Times»-ը:
Այն հաստատել Է «Area 1» ֆիրման, որը հիմնվել Է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակիցների կողմից և աշխատում Է կիբեռանվտանգության ոլորտում: Ֆիրմայի տեղեկությունների համաձայն, նշված տվյալները հրապարակվել են ցանցային ռեսուրսներից մեկում:
«Area 1»-ի աշխատակիցները թերթի լրագրողներին թույլ են տվել ծանոթանալ մոտավորապես 1,1 հազար հաղորդագրությունների, որոնք ավելի վաղ փոխանցվել են դիվանագիտական կապուղիներով: «Area 1»-ի աշխատակիցները կարծում են, որ նշված նամակագրության հափշտակման հետևում իբր կարող են կանգնած լինել ՉԺՀ-ի իշխանությունների հետ կապված հաքերները:









