Foto

190 կգ կշռող երեխան նիհարել է 95 կգ-ով՝ հրաժարվելով շաքարավազից․ տեսանյութ

12-ամյա ինդոնեզացի տղան, ով կշռում էր 190կգ, կորցրել է իր քաշի գրեթե կեսը ու երազում է դառնալ ֆուտբոլիստ։ Արյա Պերմանան համարվում էր ամենագեր երեխան, մինչև այն պահը, երբ ամբողջությամբ հրաժարվեց շաքարավազից և նիհարեց 95կգ-ով, հայտնում է «Daily Mail»-ը։

Фото © Caters News Agency
Фото © Caters News Agency
Фото © Caters News Agency
Արյան շատ խիստ սննդակարգով է սկսել սնվել ու հիմա կշռում է շուրջ 100կգ, օրվա ընթացքում քայլում է ու ընկերների հետ խաղում է բադմինթոն։ Ավելի վաղ ավելորդ քաշի պատճառով չէր կարողանում գնալ դպրոց, բայց շուտով տղան կվերադառնա պարապմունքներին։
«Հիմա ես երջանիկ եմ, որովհետև կարողանում եմ քայլել ու խաղալ։ Ես ամեն օր ֆուտբոլ եմ խաղում ու ուզում եմ դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ»,-ասել է տղան։
Vesti.am