Ղրղզստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանում է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսին հայտնել է երկրի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը, փոխանցում է «ru.armeniasputnik.am»-ը:
«Այս տարի ՀԱՊԿ նախագահությունն անցել է Ղրղզստանին, ես արդեն ընդունել եմ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք քննարկել ենք և ստորագրել որոշումը», - հայտարարել է Ժենբեկովը՝ հավելելով, որ իր կարծիքով այնպիսի կարևոր և պետքական կառույցը, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, չի կարելի է թողնել առանց գլխավոր քարտուղարի:
Նշենք, որ ավելի վաղ Ստանիսլավ Զասին աջակցություն էին հայտնել նաև Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները:
Vesti.am









