Foto

Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է Հայաստանը տարվա երկիր ճանաչվելու առթիվ

«Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր, հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է «The Economist»-ի կողմից Հայաստանը տարվա երկիր ճանաչվելու առթիվ: Ալեքսիս Օհանյանն այդ մասին գրառում է կատարել «Facebook»-ի իր էջում:

«Իրապես արժանի է, եղբայրնե՛ր և քույրե՛ր: Դուք բոլորդ դա արեցիք խաղաղ և հզոր»,- գրել է Ալեքսիս Օհանյանը: