Foto

«The Economist»-ը Հայաստանը տարվա երկիր է հռչակել

Բրիտանական «The Economist» ամսագիրը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»։

«Մեր ամենամյա «Տարվա երկիր» մրցանակին արժանանում է ոչ թե ամենաազդեցիկ, ամենահարուստ, ամենահամեղ խոհանոց ունեցող ունեցող երկիրը, այլ այն մեկը, որն առաջընթաց է գրանցում»,-ասվում է «The Economist»-ի հոդվածում։

Հոդվածի հեղինակները նշել են, որ Հայաստանի նոր ղեկավարությանը հաջողվել է զերծ մնալ բռնությունից։

Հոդվածում նշվում է, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում էր երկարացնել իր պաշտոնավարման ժամկետը՝ դառնալով վարչապետ։

«Սակայն մարդիկ դուրս եկան փողոց՝ ի նշան բողոքի։ Նիկոլ Փաշինյանը, խարիզմատիկ ու մորուքավոր նախկին լրագրողն ու պատգամավորը կոռուպցիայի և ոչ կոմպետենտության դեմ բողոքի ալիքի վրա օրինական ճանապարհով եկավ իշխանության: Հաջորդ ընտրություններում նրա թիմը 70% ձայն է հավաքել։ Ռուսաստանին միջամտության առիթ չտվեցին»,-ասվում է հոդվածում։

Այնուամենայնիվ, պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև տհաճ տարածքային վեճը» չի լուծվել ու կարող է նորից վերսկսել։

«Սակայն հին ու հաճախ վատ կառավարվող ազգը անհանգիստ տարածաշրջանում ժողովրդավարության ու նորացման հնարավորություն ունի։ Այդ պատճառով Հայաստանը տարվա մեր երկիրն է։ Shnorhavorum yem»,- ամփոփել են հոդվածի հեղինակները, չգիտես ինչու` եզակի թվով։

Vesti.am