Սուրբծննդյան գլխավոր հրաշագործը՝ Սանտա Կլաուսը Լապլանդիայից, մտադիր է նվերներ տալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի նախագահներին՝ Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին և Սաուլի Նիինիստյոյին, բայց չի ասում, թե ինչ նվերների մասին է խոսքը։
«Ես դա գաղտնի եմ պահում։ Եթե ցանկանում եք իմանալ, պետք է խնդրեք Դոնալդին, Վլադիմիրին և Սաուլին պատմել այդ մասին»,- «Риа Новости»-ին ասել է Սանտա Կլաուսը։
Սանտա Կլաուսն ապրում է իր պաշտոնական նստավայրում, որը գտնվում է ֆիննական Ռովանիեմի քաղաքի մոտակայում՝ Սանտա Կլաուս գյուղում։
https://twitter.com/RIA_Worldnews/status/1074955080342913024









