Foto

Մոուրինյոյի հրաժարականը ՄՅՈւ-ի վրա թանկ կնստի

«Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վաղաժամ հրաժարականի դեպքում  նրան վճարելու է 24 միլիոն ֆունտ ստեռլինգ փոխհատուցում։ news.ru կայքը, հղում անելով «Daily Record»-ին, գրում է, որ այդքան գումար կվճարվի պորտուգալացի մասնագետին, եթե նա ազատվի մինչև ամառային տրանսֆերային պատուհանի  փակումը։ Եթե նա ազատվի տրանսֆերային պատուհանից հետո, ապա գումարը կնվազի՝ հասնելով  18 միլիոնի։

Մինչև այս պահը «Մանչեսթր Յունայթեդը» անգլիական պրեմիեր-լիգայում 6-րդ տեղն է զբաղեցնում։ 17 խաղից հետո նրա ակտիվում կա 26 միավոր։