Foto

Փոփոխություն՝ ձմեռային արձակուրդից հետո դասերի վերսկսման հետ կապված

Ձմեռային արձակուրդներից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերի վերսկսման հետ կապված փոփոխություն է տեղի ունեցել։

ԿԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ համաձայն «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի` Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը, նշվում է հունվարի 7-ին, որը ոչ աշխատանքային օր է: Ուստի, հանրակրթական ուսումնական հաստատություններում 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2019թ. հունվարի 7-ը ներառյալ: Դասերը կվերսկսվեն հունվարի 8-ից։

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի 2018թ. դեկտեմբերի 24-ից  2019թ.հունվարի 20-ը ներառյալ: