«Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշում էր ընդունել տեղափոխվել իտալական ակումբ դեռ մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը, երբ նա ելույթ էր ունենում մադրիդյան «Ռեալում»։ gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին պատմել է պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը։
«Ռոնալդուն դեռ հունվարին ինձ ասել էր, որ ցանկանում է տեղափոխվել հենց «Յուվենթուս»։ Այդ պահին ես մտածում էի, որ տեղափոխումը հազիվ թե հնարավոր լինի, բայց ես սխալ էի։ Արդյունքում, բանակցությունները տևեցին երկու-երեք ամիս»,- ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը։
Ռոնալդուն մադրիդյան ակումբում հանդես է եկել 2009-2018 թվականներին։ Ամռանը նա տեղափոխվել էր «Յուվենթուս»։
Vesti.am









