Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարելիք երկօրյա այցի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «РИА Новости»-ն:
Հայտնի է, որ Ալիևի հետ հանդիպումը նախատեսված է այսօր:
«Բացի այդ, հանդիպում է նախատեսված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ փոխգործակցության առանցքային կետերը, տարածաշրջանային ու միջազգային քաղաքական օրակարգերը»,- հայտնել է Զախարովան:
Vesti.am