«2019 թվականի բյուջեի հայտերի քննարկման համատեքստում տվել եմ կոնկրետ հանձնարարականներ: Եվ ես ասում եմ վայ էն պաշտոնյաններին, որ իմ հանձնարարականները չեն կատարել: Մենք էսքան խոսում ենք, բայց երկիրը կառավարվում է ծիգիզմի, պոակիզմի, հիմնադրամիզմի տրամաբանությամբ։ Ամեն անգամ, երբ բանը հասնում է հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք է քննարկվի։ Ոչ մի բան չպետք է քննարկենք: Էդ ինչ ա ծիգը, էդ ինչ պադավատներ են, էդ ինչ ատկատներ են: Ամենամեծ կոռուպցիայի օջախները հերթով շուտով կբացահայտվեն»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ամեն անգամ ասում են նախարարությունները կարողություններ չունեն, ուրեմն նախարարություններ պետք է լուծարվեն:
«Բա ինչի՞ համար ենք պահում էս ամբողջ կառավարման համակարգը ու պետական պաշտոնյաններին բաժանել ենք սորտերի՝ առաջին, երկրորդ երրորդ: Հետո ասում ենք պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք: Ո՞նց բարձրացնենք, եթե կան պետական կառավարման համակարգեր, որտեղ մարդիկ ստանում են 10 անգամ բարձր աշխատավարձ, ինչ է իրենք արտոնյալներ են: Ես ասում եմ՝ էս թեմայով կայացվել է քաղաքական որոշում. և էն պաշտոնյանները, որոնք պարզվի, որ հանձնարարականները չեն կատարել, էսօրվանից թող վեշերը հավաքեն ու գնան իրենց գործին։ Շատ հստակ եմ ասում»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Vesti.am









