Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ասաց, որ ցանկալի կլինի, եթե Մշակույթի նախարարությունն այցեր կազմակեպի զորամասեր։
«Ընդհանրապես, եթե Պաշտպանության նախարարությունը դեմ չէ, դա առանձին ծրագիր կարող է լինել, որովհետև, սովորաբար, Հայաստանում եղել են ժամանակներ, երբ այնպիսի ընկալում կար, որ ջութակը մարդու մարտունակությունն իջեցնում է, ոչ թե բարձրացնում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ իրենք հակառակ կարծիքի են։
«Իսկապես, կարծում եմ, որ արվեստը շատ կարևոր է նաև մարտունակության բարձարացման առումով ու կարող ենք նոր ծրագիր մշակել», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
Vesti.am









