Մոսկովյան մետրոպոլիտենի Զամոսկվորեցկի գծում գնացքը խցանվել է թունելում։ Այդ մասին հայտնում է vesti.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել «Ավտոզավոդսկայա» և «Տեխնոպարկ» կայարանների մեջտեղում, տեղի ժամանակով 9։00-ին։
Ավելի վաղ Մոսկվայի մետրոյի թվիթթերյան էջում հայտնել էին «Զամոսկվորեցկի» և «Տագանսկո-Կրասնոպչեսնենսկի» գծերում խափանումների մասին։ Դրա հետևանքով առաջացել են ուղևորների մեծաքանակ հերթեր, որոնք փորձում էին վագոն մտնել։ Այս պահին երթևեկությունը կարգավորվել է։
Vesti.am