Foto

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ը կանցկացվի Լեհաստանում

2019 թվականին «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը կանցկացվի Լեհաստանում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի պետական հեռուստատեսության տնօրեն Յացեկ Կուրսկին:

Նա վստահեցրել է, որ իրենք պատրաստ են ինչպես կազմակերպչական, այնպես էլ ստեղծագործական առումով և միաժամանակ խոստացել է, որ «Մանկական Եվրատեսիլ 2019»-ը կհիշվի երկար տարիներ:

Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում հաղթել էր Լեհաստանի ներկայացուցիչ, 13-ամյա Ռոքսանա Վենգելը:

Հայաստանը ներկայացնող Լևոն Գալստյանը՝ L.E.V.O.N. բեմական անունով և համանուն երգով, զբաղեցրերց 9-րդ հորիզոնականը:

Vesti.am