ԱՄՆ-ում կիրակի նախատեսված մեկնարկից 7 վայրկյան առաջ չեղարկվել է Delta IV հրթիռակրի արձակումը՝ պայմանավորված ի հայտ եկած տեխնիկական խնդիրներով, փոխանցում է «Интерфакс»-ը:
Հրթիռակիրն ուղեծիր պետք է հասցներ ԱՄՆ Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության արբանյակը:
«Այսօր նախատեսված արձակումը չեղարկվել է, սկսվել է կրիոգենային վառելիքի դատարկումը հրթիռակրից», -ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Սա հրթիռակրի մեկնարկի չեղարկման երկրորդ դեպքն է:









