Foto

Ֆրանսիան Թրամփին կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չմիջամտել երկրի ներքին քաղաքականությանը, հայտնում է «France24»-ը:

«Մենք չենք միջամտում ԱՄՆ ներքին քաղաքականությանն ու ցանկանում ենք, որ դա փոխադարձ լինի», - ասել է Լը Դրիանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահի՝ Ֆրանսիայում կայացած բողոքի ակցիաների վերաբերյալ թվիթերյան գրառումներին:

«Ասում եմ Դոնալդ Թրամփին ու նույնն էլ ասում է Ֆրանսիայի նախագահը՝ մեր ժողովրդին հանգիստ թողեք»,- հավելել է ԱԳՆ ղեկավարը: