Foto

Փարիզում ձերբակալվածների թիվը հասել է 1700-ի

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիայի ձերբակալված մասնակիցների թիվը հասել է 1723-ի, գրում է «Риа Новости»-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ոստիկանության ղեկավար Քրիստոֆ Կաստաներին։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, 1220 ցուցարար կալանավորված է։ Երեկ հաղորդվում էր 737 ձերբակալվածի ու 55 տուժածի մասին։

Հիշեցնենք, որ շարժման բողոքի ակցիաները սկսել են նոյեմբերի 17-ից։ Դրանք մասնավորապես բենզինի թանկացման դեմ են։  Բողոքի մասսայական ցույցերն ուղղորդվում են ոստիկանների ու ցույցի մասնակիցների միջև բախումներով, մեքենաների հրկիզմամբ, խանութների, բանկերի ավերածություններով։

Vesti.am