Foto

Լևոն Տեր-Պետրոսյանը ևս կատարեց իր ընտրությունը

Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նա հրաժարվեց պատասխանել լրագրողի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։

«Դա կլինի քարոզչություն, օրենք եք խախտում»,- ասաց նա։

Հարցին՝ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մտահոգություններ ունե՞ք, Տեր-Պետրոսյանը դրական պատասխանեց. «Այո, հայ ժողովրդի մեջ կա՞ որևէ մեկը, որ մտահոգություն չունենա»։

ՀՀ առաջին նախագահի խոսքով՝ ինքը քվեարկել է հանուն խաղաղության։