Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով հուղարկավորվեցին ԶՈՒ ՍՈՒ 25 ինքնաթիռի վթարից զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:
«Դեկտեմբերի 4-ին մենք՝ զինվորականներս, 2 ընկեր կորցրինք, հայրենիքը՝ 2 պաշտպան, իսկ նրանց ընտանիքները՝ ամուսին, հայր ու որդի։ Կորուստը, անկասկած, շատ մեծ է, սփոփանքի խոսքերը՝ ավելորդ։ Հայրենիքին ծառայելու որոշումը յուրաքանչյուրս կայացնում ենք ինքնուրույն, մեզնից յուրաքանչյուրը կայացրել է այդ որոշումը, նրանք էլ կայացրել էին իրենց որոշումը։ Օդաչուի յուրաքանչյուր թռիչք հերոսություն է»,- ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Հուղարկավորությանը ներկա էր նաև ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Կառավարության անդամներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։









