Foto

Լուկակուն ցանկանում է հեռանալ ՄՅՈւ-ից

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ ունեցած կոնֆլիկտի և լարված հարաբերությունների պատճառով, հայտնում է ESPN-ը:

Լուկակուն գոհ չէ, որ սկսել է հազվադեպ ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում և մտադիր է գտնել մի թիմ, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանա:

Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Էվերթոնից» 2017 թվականին:

Vesti.am