Համբուրգում դեկտեմբերի 7-ին կայացած Քրիստոնեադեմոկրատական միության համագումարում նոր նախագահ է ընտրվել Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը։ Նրա օգտին քվեարկել են համագումարի 999 պատվիրակներից 517-ը։ Նրա մրցակից Ֆրիդրիխ Մերցի համար տվել են 482 ձայն, տեղեկացնում է «Deutsche Welle»-ը։
Անգելա Մերկելը, որը ղեկավարել է կուսակցությունը 18 տարի, իր թեկնածությունը չի առաջադրել։
Vesti.am









