Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինչն է պետության ղեկավարների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահի կողմից միանշանակորեն որոշված՝ այն է, որ այս հարցը պետք է լուծվի մինչև նոր (2019թ.) տարի»,- ասել է Էյսմոնտը «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Վերջինս նշել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում թեմայի քննարկումը եղել է շատ բուռն: Նրա խոսքով՝ կրքերն այնպես են բորբոքվել, որ արդեն վերջում «բոլորը բոլորի առաջ ստիպված են եղել ներողություն խնդրել»:
Vesti.am









