«GALLUP International association»-ի Հայաստանում անդամ «Էմ Փի ՋԻ ՍՊԸ»-ի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողներին է ներկայացրել «Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որ դաշինքը կամ կուսակցությունը քանի՞ քվե կհավաքի» հարցման արդյունքները:
Պատկերն այսպիսին է. «Իմ քայլը»՝ 69.4 %, ԲՀԿ՝ 5.7%, «Լուսավոր Հայաստան»՝ 3.8 %, «Սասնա ծռեր»՝ 1.4%, ՀՀԿ՝ 1.3%, ՀՅԴ՝ 1.2%, «Մենք»՝ 0.8%, ՕԵԿ՝ 0.4%, ՔՈ՝ 0.3%, «Ազգային առաջընթաց»՝ 0.1%, Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն՝ 0.0%: Ըստ նրա՝ հրաժարվել է պատասխանել հարցմանը մասնակցածների 8.7 %-ը:
«Հաշվի առնելով սխալմունքի ու հարցերին պատասխանելուց հրաժարվածների հանգամանքը՝ ԱԺ կանցնեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», իսկ ՀՀԿ-ի հարցը անորոշ է: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին տեղյակ են հարցվածների 99.5%–ը, իսկ 91,4 տոկոսը տեղյակ է եղել նաև, թե որ օրն է լինելու ընտրությունը»,- ասաց Նավասարդյանը՝ նշելով, որ հարցված քաղաքացիների 66,8 տոկոսն ասել է՝ հետևում է քարոզարշավին, 33,2 տոկոսը խոստովանել՝ չի հետևում:









