Վրաստանի գործող նախագահի՝ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան՝ քաղաքացիական ամուսինը՝ 29-ամյա Մինդիա Գոգոչուրին ձերբակալվել է: Այդ մասին հաղորդում է Newsgeorgia.ge կայքը:
Նշենք, որ Գոգոչուրին Մարգվելաշվիլիի խորթ դստեր ամուսինն է: Նա ձերբակալվել է երեկ՝ Թբիլիսիում գտնվող տանը: Վերջինիս մեղադրում են ապօրինի զենք պահելու և հանցանքի մասին իրավապահներին տեղյակ չպահելու համար:
«Բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահները զրահապատ բաճկոն են հայտնաբերել: Բացի այդ, տան հարակից տարածքում գտնվել է երկու ատրճանակ, որոնք մեղադրյալները ցած էին նետել պատուհանից: Զենքերն ուղարկվել են փորձաքննության»,- գրել է լրատվականը:
Հիշեցնենք, որ Գոգոչուրին վերջերս հաճախ էր հայտնվում ոստիկանների ուշադրության կենտրոնում:









