Ռեբրանդտի քիչ հայտնի «Պատանու գլխի էտյուդը» ամենաթանկարժեք լոտերից է եղել, որը վաճառվել է լոնդոնյան՝ «հին վարպետների» «Sotheby's» աճուրդում:
Նկարը վաճառվել է 9,48 մլն եվրոյով(12,1 մլն դոլար), փոխանցում է «ТАСС»-ը:
Փորձագետները կտավը վերագրում են 1655 թվականին՝ նշելով, որ սա Ռեմբրանդտի 7 նկարներից մեկն է, որում պատկերված է Հիսուսը՝ պատանու կերպարով։
Աճուրդի ժամանակ նշել են, որ նկարի վրա երկու մատնահետք է հայտնաբերվել, որոնք, մասնագետների գնահատականներով, կարող են պատկանել Ռեմբրանդտին:
Vesti.am









