Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը ԱՄՆ-ում ներքաղաքական իրավիճակի, ոչ թե Սև ծովում տեղի ունեցած միջադեպի պատճառով, փոխանցում է «Газета»-ն:
Նրա խոսքով, Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը դարձել է հանդիպման չեղարկման պաշտոնական պատճառը, բայց միևնույն ժամանակ ռուս դիվանագետը կասկած է հայտնում, որ դա չէ Թրամփի որոշման իրական դրդապատճառը:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփը Պուտինի հետ հանդիպման չեղարկման պատճառն անվանել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը:
Vesti.am