Foto

«Ավրորայի» համար Հայաստան են ժամանել մարդասիրական ասպարեզի առաջատար գործիչներ (ֆոտոշարք)

Այսօր 11:30 սկսվելու է «Aurora Dialogues» քննարկումների շարքը, որը Մատենադարանից ուղիղ կհեռարձակվի հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն: Հեռարձակման հղումը կարող եք գտնել www.auroraprize.com կայքում և «Ավրորա» մրցանակի սոցմեդիայի էջերում՝ ‪#‎AuroraPrize և ‪#‎AuroraDialogues հեշթեգերով։

Ելույթների, քննարկումների եւ հարցուպատասխանի միջոցով՝ «Aurora Dialogues»-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու և ավելի լավ ապագա ձևավորելու կարևորությանը։

«AuroraPrize»-ի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին Երևանում է, և արդեն հասցրել է «100 LIVES»-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ այցելել «Ararat Museum»:

Քննարկումներին ու ապրիլի 24-ին կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, աշխարհի տարբեր կետերից Հայաստան են ժամանել մարդասիրական ասպարեզի առաջատար գործիչներ:

Vesti.am