Ասիայի և Աֆրիկայի դեպարտամենտի ղեկավար, Ղազախստանի ԱԳ նախարար Այդարբեկ Տումատովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով հերթական բանակցությունների բոլոր մասնակիցները ժամանել են Աստանա, փոխանցում է «Газета»-ն:
Նշվում է, որ բանակցություններին ներկա է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:
«Սիրիայի հարցով բանակցությունների բոլոր մասնակիցները ժամանել են Աստանա, այդ թվում երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատվիրակությունները», - ասել է Տումատովը:
Նրա խոսքով, բանակցություններին կմասնակցեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները և սիրիական զինված ընդդիմությունը:
Vesti.am









