Foto

Հունաստանում լրագրողնեը 24-ժամյա գործադուլ են սկսել

Այսօր Հունաստանի լրատվամիջոցների և թերթերի աշխատակիցների արհմիությունները 24-ժամյա գործադուլ են սկսել, տեղեկացնում է «РИА Новости»-ն:

Կդադարեցվեն ռադիոյով և հեռուստատեսությամբ լուրերի թողարկումները, լրատվական կայքերի մեծ մասը չի աշխատի:

Համազգային գործադուլի շրջանակում Աթենքում չի գործի նաև հասարակական տրանսպորտը:

Լրագրողները կառավարությունից պահանջում են հավասար իրավունքներով հավաքական աշխատանքային պայմանագրեր, աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում, ինչպես նաև Հունաստանում նվազագույն աշխատավարձի բարձրացում:

Vesti.am