Foto

ԱՄՆ-ն Պուտինին ու Պորոշենկոյին բանակցելու կոչ է արել

ԱՄՆ պետքարտուղարությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ կոչ անելով նոյեմբերի 25-ին Ազովի ծովում ռուսական և ուկրաինական նավերի միջև տեղի ունեցած կոնֆլիկտի հարցով ուղիղ բանակցություններ սկսել:

Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունում նշվում է, որ «կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ու պահպանեն իրենց ստանձնած միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները»:

Բացի այդ, պետքարտուղարը կոչ է արել Մոսկվային ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին ու կալանված նավերը:

Vesti.am