Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը զգալիորեն ավելացել է՝ 716-ից հասնելով 780-ի, փոխանցում է «РИА Новости»-ն:
6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը վնասել է մոտ 300 բնակելի շինություն: Երկրի նախագահ Հասան Ռոուհանին կոչ է արել նահանգային իշխանություններին անհապաղ օգնություն տրամադրել տուժածներին, ինչպես նաև այդ նպատակով մոբիլիզացնել բոլոր հաստատությունները:
Vesti.am









