Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նոյեմբերի 26-ին վերադասավարումներ Է կատարել նախարարների կաբինետում՝ փոխելով ինը նախարարությունների ղեկավարների, այդ թվում՝ 2011 թվականից ի վեր առաջին անգամ՝ ներքին գործերի նախարարին, փոխանցում է «РИА Новости»-ն:
Նշանակվել են զբոսաշրջության, կրթության, ջրային ռեսուրսների, ներքին առևտրի և սպառողների պաշտպանության, բարձրագույն կրթության, բնակարանային շինարարության, արդյունաբերության և կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունների նոր ղեկավարներ:
Vesti.am