Foto

Պորոշենկոն հայտարարել է երկրում երկամսյա ռազմական դրություն հաստատելու մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն ստորագրել է երկրում ռազմական դրություն հայտարարելու որոշումը: Այդ մասին տեղեկացնում է «Дождь» հեռուստաընկերության կայքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդն առաջարկել էր երկրում երկամսյա արտակարգ դրություն հայտարարել, ինչն արժանացել էր նախագահ Պորոշենկոյի հավանությանը:

Ըստ Ուկրաինայի նախագահի ստորագրած հրամանագրի՝ երկրում ռազմական դրություն կհայտարարվի մինչև 2019-ի հունվարի 25-ը:

Նշենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 16։00-ին Ռադայի պատգամավորներն արտահերթ նիստի ժամանակ կքննարկեն նախագահի ստորագրած նախագիծն ու, ըստ երևույթին, կողմ կքվեարկեն ռազմական դրություն հայտարարելու օրինագծին: