Foto

Հանկարծ չշշկռվեք. Փաշինյանը՝ «Սասնա ծռերին»

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր Արթիկում նախընտրական քարոզարշավի ժամանակ, անդրադառնալով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության այն հայտարարությանը, թե երկու տարի անց կրկին արտահերթ ընտրություններ պետք է կազմակերպվեն, ասաց. «Էդ դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը: Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ»:

Նա նշեց, որ այդպիսի մի քանի դեպք եղել է, և այդպես մտածողները «համտեսել են ասֆալտի համը», և ինքը ոչ մեկին խորհուրդ չի տա գնալ այդ ճանապարհով: